շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Սյունիքում մահացած զինծառայողը տան միակ որդին էր

Սյունիքում մահացած զինծառայողը տան միակ որդին էր

Սյունիքում այսօր մահացած զինծառայողը Արթուր Ավետիսյանը բանակ էր զորակոչվել 9 ամիս առաջ։

Արթուրը Սիսիանի Աշոտավան համայնքից էր։  Արթուրը տան միակ որդին էր, մեկ քույր ունի, այդ մասին NEWS.am֊ին հայտնեցին համայնքից։

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել,. որում ասվում էր. «Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։

Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն»։

  • Կիսվել: