երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Սյունիքի սահմանին հակառակորդը կրակ է բացել, փոխհրաձգություն է եղել. Կապանի քաղաքապետ

Սյունիքի սահմանին հակառակորդը կրակ է բացել, փոխհրաձգություն է եղել. Կապանի քաղաքապետ

Քիչ առաջ Սյունիքի մարզի սահմանային հատվածում Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

«Եղել է փոխադարձ հրաձգություն Դիցմայր գյուղի ու Փայլասարի կողմերում»,- նշեց քաղաապետը:

Քաղաքապետը տեղեկացրեց՝ վերջին օրերին կրակոցներ հաճախ են լինում, սակայն այսօրվանն ավելի երկար է տևել:

 

 

  • Կիսվել: