կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականի հետ քննարկել է պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականի հետ քննարկել է պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 16-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ:
 
Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։
 
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր: Մանրամասն անդրադարձ է կատարվել համագործակցության բոլոր ոլորտներին՝ ռազմական կրթություն, վարժական ծրագրեր, խորհրդատվություն,  ռազմատեխնիկական հարցեր: 
 
Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր:
 
Կողմերը ներկայացրել են իրենց մոտեցումներն այդ հարցերի շուրջ:

  • Կիսվել: