կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Սուրեն Պապիկյանը և ՌԴ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և երկկողմ օրակարգային հարցեր

Սուրեն Պապիկյանը և ՌԴ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և երկկողմ օրակարգային հարցեր

Նոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: 

Հանդիպման ընթացքում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին:

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: