շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Սուրեն Պապիկյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արտյոմ Մեհրաբյանը կպատասխանեն  քաղաքացիների տեսահարցերին

Սուրեն Պապիկյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արտյոմ Մեհրաբյանը կպատասխանեն քաղաքացիների տեսահարցերին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և նույն հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեհրաբյանը նոյեմբերի 25-ին՝ ժամը 18։00-ից եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ պաշտպանական ոլորտի վերաբերյալ տեսահարցերին, հայտնում են ՀՀ կառավարությունից:
 
՛՛Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900 800 հեռախոսահամարին՝ մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ։
 
Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Հայաստանի Հանրային ռադիոյի ֆեյսբուքյան ու յութուբյան էջերով, ինչպես նաև Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջով և Առաջինի լրատվական ալիքով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: