շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկը

Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկը

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկին ենթակա գումարտակի՝ նոր կառուցված և շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր:

Պայմաններին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ, լսել նրանց կարծիքները կատարված աշխատանքի, ստեղծված պայմանների և ընձեռնված հնարավորությունների վերաբերյալ: Անձնակազմը վստահեցրել է, որ նոր վայրը թույլ է տալիս բարձր մակարդակով կազմակերպել ծառայությունը, մարտական պատրաստության ամբողջ ծրագիրը:

  • Կիսվել: