շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ N զորամաս, հանդիպել նորակոչիկների հետ

Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ N զորամաս, հանդիպել նորակոչիկների հետ

Մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ N զորամաս։

Նախարար Պապիկյանը շրջել է զորամասում, հետևել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև ամիսներ առաջ զորամասը համալրած նորակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, հետևել ուսումնական ծրագրով սահմանված մարտավարամասնագիտական և ֆիզիկական պատրաստության դասընթացներին։

Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև զորամասի զորավարժարանում, տեղում ծանոթացել կրակադաշտի հնարավորություններին, ինչպես նաև զրուցել կրակային պատրաստության գործնական պարապմունքներին ներգրավված զինանձնակազմի հետ։

  • Կիսվել: