կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Շարքային Հենրի-Հայկ Զաքարեանի վիրահատությունն ավարտվել է. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնել

Շարքային Հենրի-Հայկ Զաքարեանի վիրահատությունն ավարտվել է. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնել

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվել է:

«Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»,- գրել է Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք` ՊԲ երկու զինծառայողները հրազենային վիրավորում են ստացել դեռևս չպարզված հանգամանքներում:

  • Կիսվել: