կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել ապրիլի 12-ին վթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին

ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել ապրիլի 12-ին վթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին

Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողից 8-ն ավարտել է բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։

Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից:

  • Կիսվել: