ՊՆ-Ն հերքում է շրջանառվող լուրերը առ այն, որ Կապանի ՊՆ հրաձգարանում պայթյուն է տեղի ունեցել
ՀՀ ՊՆ-ն հերքում է տարածել Մամուլում և սոցիալական ցանցերում տարածվող «Պայթյուն՝ Կապանում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ» վերտառությամբ հրապարակման առնչությամբ։
«Հայտնում ենք, որ ՊՆ հրաձգարանի տարածքում նման դեպք չի արձանագրվել, այլ հրաձգարանի հարևան տարածքում, և մահացածը քաղաքացիական անձ է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ քիչ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Կապանում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով կա զոհ։