Պաշտպանության նախարարությունում կադրային ջարդ չկա. Արման Սարգսյան
Պաշտպանության նախարարությունում կադրային ջարդ չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
«Ընդհանրապես բոլոր պետական մարմիններում, երբ ղեկավարի փոփոխություն է լինում՝ նաև որոշակի կադրային փոփոխություններ են տեղի ունենում: Սակայն լրատվությանը եթե հետևենք՝ կստացվի լուրջ կադրային ջարդ է լինում, որևւէ կադրային ջարդ չկա, այն ինչ տեղի է ունենում ընդհանրապես չի կարելի կադրային ջարդ անվանել»: