շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Փաշինյանին չեմ լսել. ԱԱԾ տնօրենի տեղակալը` ՀԱՊԿ 2 պետության ՀՀ-ի դեմ պատերազմ նախապատրաստելու մասին

Փաշինյանին չեմ լսել. ԱԱԾ տնօրենի տեղակալը` ՀԱՊԿ 2 պետության ՀՀ-ի դեմ պատերազմ նախապատրաստելու մասին

Սահմանապահ զորքերը տեղակայման փուլում են, դուք տեսնում եք, հայտարարություն լինում է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը։

Հարցին, թե մեր կանոնավոր բանակն այլեւս այնտեղ ծառայություն չի՞ իրականացնում, ադրբեջանական ուժերը արդեն եկե՞լ են, նա ասաց, որ տեղյակ չէ, չի կարող պատասխանել:

Նա չպատասխանեց հարցին, թե արդյոք ունի՞ տեղեկություն, որ ՀԱՊԿ անդամ երկու երկրներ մասնակցել են Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստմանը: Նա միայն նշեց, որ Փաշինյանի կողմից նման հայտարարություն չի լսել:

  • Կիսվել: