հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պարտադիր զինծառայությունը 1,5 տարի դարձնելու օրենքի շուրջ նոր քննարկումներ չեն լինելու. Պապիկյան

Պարտադիր զինծառայությունը 1,5 տարի դարձնելու օրենքի շուրջ նոր քննարկումներ չեն լինելու. Պապիկյան

Ո՛չ, նման քննարկումներ չենք պատրաստում, որովհետև պաշտպանության նախարարությունը օրենքը ընդունելիս հանդես է եկել համապատասխան պարզաբանումներով, ասելով, որ դրա տակ կան հաշվարկներ։ Այս մասին, այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով նախօրեին զինծառայողների ծնողների բողոքի ակցիային, որոնք պահանջում էին, որ նույն տարեթվին ծնված բոլոր տղաները ծառայեն 1,5 տարի։

«Այսինքն, դա միայն բարի ցանկություններով չի։ Ես կուզեմ, որ բոլորը կարողանան ավելի շուտ վերադառնան իրենց տուն, շատ արձակուրդ գնան, բայց մեր երկրի անվտանգությունը դա թույլ չի տալիս»,–ասաց նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: