ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Պապիկյանը Պեկինում մասնակցել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահի անունից կազմակերպված պաշտոնական բազմակողմ ընդունելությանը

Պապիկյանը Պեկինում մասնակցել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահի անունից կազմակերպված պաշտոնական բազմակողմ ընդունելությանը

Պեկինում անցկացվող Սյանշանի համաժողովի շրջանակում սեպտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Չժան Յուսիայի անունից կազմակերպված պաշտոնական բազմակողմ ընդունելությանը, որի շրջանակում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Չժան Յուսիայի, պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Այս մասին Պապիկյանը հայտնել է իր տելեգրամյան ալիքում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: