հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը. հետևել է երեկոյան անվանականչի անցկացմանը

Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը. հետևել է երեկոյան անվանականչի անցկացմանը

Սեպտեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը՝ հետևելու օրվա կարգացուցակի պահպանմանն ու երեկոյան անվանականչի անցկացմանը։ Նախարարը հետևել է երեկոյան անվանականչին և զորամասում իրականացվող այլ միջոցառումներին։

Ստուգայցի ընթացքում արձանագրված թերությունների վերացման վերաբերյալ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ սահմանելով սեղմ ժամկետներ։

Նախարարը շեշտել է, որ օրվա կարգացուցակը պետք է պահպանվի անշեղորեն, իսկ արձանագրված թերությունները սահմանված ժամկետում վերացվեն։

  • Կիսվել: