ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Մարտավարական զորավարժության ժամանակ ոչնչացվել են պայմանական հակառակորդի կրակակետերը

Մարտավարական զորավարժության ժամանակ ոչնչացվել են պայմանական հակառակորդի կրակակետերը

Մայիսի 19-ին N զորամասի ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն։

Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Զորավարժության սցենարի համաձայն՝ ստորաբաժանումներն ըստ ուղղությունների կատարել են առաջադրված խնդիրները, հայտնաբերել և ոչնչացրել պայմանական հակառակորդի կրակակետերն ու զբաղեցրել նպաստավոր բնագծեր։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանումների փոխգործակցության կարողությունները։

  • Կիսվել: