կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Կարծում եմ, որ բանակի ընկալումը պետք է կերպափոխվի․ վարչապետ

Կարծում եմ, որ բանակի ընկալումը պետք է կերպափոխվի․ վարչապետ

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց բանակի նկատմամբ ընկալման փոփոխության անհրաժեշտությունը՝ համահունչ Հայաստանի ռազմավարական և քաղաքական առաջնահերթություններին։ 

«Կարծում եմ, որ բանակի ընկալումն, ընդհանուր առմամբ, շատ կողմերով և շատ տեղերով պետք է կերպափոխվի, այդ թվում բանակի ֆունկցիոնալ նշանակության առումով, և բանակը պետք է հստակ մեր քաղաքական և ռազմավարական ընկալումների շրջանակում տեղավորվի, այդ թվում՝ տարածաշրջանային իրադրության»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանի Հանրապետության միակ խնդիրն իր միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է։ 

 

 

  • Կիսվել: