ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կառավարությունը կապահովի անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունը կապահովի անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար:

Ըստ հիմնավորման՝ զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ մեկ ամսով երկարացվելու արդյունքում 22 անհայտ կորած համարվող զինծառայողի ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կհատկացվի լրացուցիչ 6,600 հազար դրամ:

Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին ևս երկու ամիս սոցիալական աջակցություն տրամադրելու համար:

  • Կիսվել: