ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՊՆ ՌՈ Կապանի բաժին ինքնակամ հանձնել են ապօրինի պահվող գնդացիրներ, նռնակներ ու փամփուշտներ

ՊՆ ՌՈ Կապանի բաժին ինքնակամ հանձնել են ապօրինի պահվող գնդացիրներ, նռնակներ ու փամփուշտներ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բնակչության շրջանում կատարել է բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքում փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժին ինքնակամ հանձնվել են ապօրինի պահվող «ДШК-ДШК М» տեսակի գնդացիրներ, 20 հատ նռնակ և տարբեր տրամաչափի ավելի քան 650 փամփուշտ, հայտնում են ՊՆ-ից:

Ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը կանխելու և հայտնաբերելու ուղղությամբ։
ՊՆ ռազմական ոստիկանությունը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքն ինքնակամ ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

 

  • Կիսվել: