ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՀՀ ԶՈւ–ում կոմունալ–կենցաղային պայմանների ապահովման համար լրացուցիչ գումար կտրամադրվի

ՀՀ ԶՈւ–ում կոմունալ–կենցաղային պայմանների ապահովման համար լրացուցիչ գումար կտրամադրվի

ՀՀ ԶՈւ–ում կոմունալ–կենցաղային պայմանների ապահովման համար լրացուցիչ գումար կտրամադրվի։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա՝ ապրիլի 3-ի նիստի ժամանակ։

Այդ նպատակով 2025 թ. ՀՀ պետական բյուջեում կկատարվեն մի շարք վերաբաշխումներ` ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման 2025–2027 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի օբյեկտների ցանկում ներառված շինարարական օբյեկտների կառուցման, վերակառուցման և վերանորոգման, ինչպես նաև ԶՈւ կարիքների ապահովման համար ավտոտեխնիկայի նորոգման և նյութական միջոցների պահմանման նպատակով:

«2025 թ. օբյեկտների կահավորման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել: Զորանոցագրասենյակային գույքի և կահույքի մատակարարման գործընթացքը արագ կազմակերպելու համար նախագծով առաջարկվում է 2025 թ. նախատեսել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

ՀՀ ՊՆ–ից հիշեցնում են, որ 2025 թ. պետական բյուջեով առաջնահերթ են համարվում կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման ծրագրում ներառված այն շինարարական օբյեկտները, որոնց շինարարության ավարտը պլանավորված է կազմակերպել հնարավորինս արագ և մեծ ծավալով:

 

Նշվում է նաև, որ պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ գումարներն ուղղվելու են ՀՀ ԶՈւ մշտական տեղակայման վայրերի, ինչպես նաև նոր և գոյություն ունեցող բնագծերում զորքերի տեղակայման և մարտական հերթապահության իրականացման համար անհրաժեշտ կոմունալ-կենցաղային պայմանների հրատապ ապահովմանը:

  • Կիսվել: