կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
 ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է «UAVLAB» ընկերություն

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է «UAVLAB» ընկերություն

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է «UAVLAB» ընկերություն, որն անօդաչու թռչող սարքերի հայրենական արտադրության առաջատարներից մեկն է, հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է ընկերության նոր արտադրատեսակներին և քննարկել համագործակցության հետագա հնարավորությունները:  Ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Վարդանյանը ներկայացրել է մշակված նոր մոդելները, որոնք դեռ պետք է փորձարկման փուլ անցնեն: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին ներկայացվել են նաև զինված ուժերի հետ համագործակցող մեկ այլ ընկերության՝ «Լոկատոր»-ի արտադրության ավտոմատացված կրակակետի ու թրթուրավոր ունիվերսալ հարթակի նմուշները:  Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը լսել է ընկերությունների ներկայացուցիչների առաջարկները և քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները:   

  • Կիսվել: