շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության հրահանգիչներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության հրահանգիչներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ

Մայիսի 29-31-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության հրահանգիչներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ, որոնց մասնակցել են ՌՈ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ, հայտնում է ՊՆ-ն:

Վարժանքների ընթացքում հրահանգիչները ներկայացրել են ՆԱՏՕ-ի հիմնական չափորոշիչներով ՌՈ կայունության գործողությունների մարտավարությունը, մեթոդները և ընթացակարգերը։
Վարժանքների ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր:

  • Կիսվել: