կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
ՀՀ-ն ձեռք է բերել որոշ զինատեսակներ, համագործակցելու սահմանափակում չկա․ Հնդկաստանի ՊՆ պաշտոնյա

ՀՀ-ն ձեռք է բերել որոշ զինատեսակներ, համագործակցելու սահմանափակում չկա․ Հնդկաստանի ՊՆ պաշտոնյա

Հայաստանը մեր բարեկամ երկրներից է, և այստեղ համագործակցության սահմանափակումներ չկան, այդ մասին ասել է Հնդկաստանի ՊՆ պաշտոնյա Անուրագ Բայփեյդը՝ նշելով, որ Հայաստանն արդեն ձեռք է բերել որոշ զինատեսակներ:

«Անհրաժեշտության դեպքում համագործակցության սահմանափակումներ չկան, այն կարող է ընդլայնվել»,-ասել է նա՝ խոսելով երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցության խորացման հեռանկարների մասին, գրում է 24news.am-ը:

  • Կիսվել: