երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը պաշտպանության նախարարի ուղեկցությամբ այցելել է սահմանագոտի

ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը պաշտպանության նախարարի ուղեկցությամբ այցելել է սահմանագոտի

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությունը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է սահմանագոտի։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

«Նոյեմբերի 8-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ պատվիրակությունն ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ այցելել է սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։

Ակադեմիայի պատվիրակության կազմում էին ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ, ակադեմիայի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ, ակադեմիկոսներ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

 

  • Կիսվել: