կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով

Օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

 

  • Կիսվել: