շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Հայ զինծառայողների մասնակցությամբ միջադեպ տեղի չի ունեցել. ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածում. ՀՀ ՊՆ

Հայ զինծառայողների մասնակցությամբ միջադեպ տեղի չի ունեցել. ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածում. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան:

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել:

 

  • Կիսվել: