ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԳՇ պետը դիմել է դատարան՝ խնդրելով մի քանի օրով դադարեցնել գնդապետ Նվեր Մարտիրոսյանի՝ ՀՀ-ից բացակայելու արգելքը

ԳՇ պետը դիմել է դատարան՝ խնդրելով մի քանի օրով դադարեցնել գնդապետ Նվեր Մարտիրոսյանի՝ ՀՀ-ից բացակայելու արգելքը

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը պաշտոնական գրությամբ դիմել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ խնդրելով իր պատասխանատվության ներքո ժամանակավորապես դադարեցնել Նվեր Մարտիրոսյանի Հայաստանից բացակայելու արգելքը։ Ըստ ԳՇ պետի՝ հաշվի առնելով գնդապետ Նվեր Մարտիրոսյանի գիտելիքներն ու հմտությունները, անհրաժեշտ է փետրվարի 24-28-ը ՊՆ հանձնախմբի կազմում նրան գործուղել Հունաստան, գրում է Հետքը:

Ներկայում Նվեր Մարտիրոսյանը զբաղեցնում է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը։ Այդ պաշտոնին Մարտիրոսյանը նշանակվել է 2021թ. օգոստոսի 17-ին։

Հիշեցնենք, որ Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը մեղադրվում են անփույթ վերաբերմունքի հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Հրամանատարների մեղադրանքը վերաբերում է 73-հոգանոց վաշտին։ Զոհվածների ծնողների խոսքով՝ 2020թ. հոկտեմբերի 11-ին զինծառայողներին հրաման է տրվել գնալ արդեն իսկ գրավված Հադրութ։ Վաշտի 73 անդամներն էլ Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով զոհվել են։

Ըստ պաշտպանների՝ հրամանով զինծառայողները պետք է գնային «9-րդ կմ» կոչվող տարածք։

Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Աշոտ Թորոսյանը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց՝ ասելով, որ Նվեր Մարտիրոսյանը եզակի մասնագետ է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: