շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Բանակին պետք է հենց այդպես էլ վերաբերվել. Անդրանիկ Քոչարյանը՝ բանակին, որպես «սրբության սրբոց» վերաբերվելու մասին

Բանակին պետք է հենց այդպես էլ վերաբերվել. Անդրանիկ Քոչարյանը՝ բանակին, որպես «սրբության սրբոց» վերաբերվելու մասին

Սարերը դրեք մի կողմ, այսօր կխոսենք բանակի օրվա կապացությամբ: Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս առաջ քաշած Արարատ-Արագած դիսկուրսին ու դրանով պայմանավորված, ՀՀ-ին զենք մատակարարելուն, ասաց իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Եթե խորությամբ ընկալեք Փաշինյանի ասածները, այդ հարցերը չեք տա: Հիմա դուք խոսում եք հարցազրույցից վերցրած հատվածային  կտորների մասին, բայց մենք եկել ենք այսօր նշենք բանակի 33 ամյակը»,- ասաց նա: Լրագրողի դիտարկմանը՝ արդյո՞ք չի հակասում Փաշինյանի այն հայտարարությունը, որ չպետք  է սրբադասել բանակը և Վազգեն Սարգսյանի այն հայտարարությունը, որ պետք է սրբության սրբոց համարել բանակը, Քոչարյանն ասաց.

«Այո, պետք է հենց այդպես էլ վերաբերվել, եթե այդպես չվերաբերվենք, բանակը չի լինի այնպիսին, որ պաշտպանի մեզ յուրաքանչյուրից»:

Հարցին, այդ դեպքում ինչու չընդդիմացավ, երբ Փաշինյանն ԱԺ-ում անում էր այդ հայտարարությունը, պատգամավորը նշեց.

Ես որտեղ որ պետք է, գտնում եմ տարբերակներ՝ իմ կարծիքը հնչեցնելու:

Քոչարյանի կարծիքով, փոխվել են բանակի առջև դրված խնդիրները:

Բանակը 1994-ից հետո լրիվ այլ վիճակի էր բերված, իսկ վաղվա բանակը պետք է լինի այնպիսին, որ նման խնդիրներ չառաջանան, որ նման խնդիրներ չլինեն, որոնք եղան 44-օրյայի ժամանակ: Մենք պետք է այսօր մտածենք այն խորհուրդի մասին, որն այսօր մեզ բոլորիս բերել է այստեղ։ Հաջողություններն ու անհաջողությունները մեկը մյուսին փոխանցում են, մենք պետք է կառուցենք այն բանակը, որ մեզ կպահի ամուր դիրքերում»,- ասաց նա:

 

  • Կիսվել: