ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են դիրքապահներին
Նախորդ երեք օրերին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առանձին խմբերով այցելել են մեր երկրի սահմանները պաշտպանող դիրքապահներին:

Տավուշից մինչեւ Սյունիք պատգամավորները հանդիպել են մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, զրուցել նրանց հետ, շնորհավորել Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը։