երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Այսօր ամրապնդված է և Հայաստանի սահմանները, և Արցախում արվում է ամեն ինչ, որպեսզի ապահովենք ռազմական անվտանգություն․ ՊՆ ղեկավար

Այսօր ամրապնդված է և Հայաստանի սահմանները, և Արցախում արվում է ամեն ինչ, որպեսզի ապահովենք ռազմական անվտանգություն․ ՊՆ ղեկավար

Այսօր ամրապնդված է և Հայաստանի սահմանները, և Արցախում արվում է ամեն ինչ, որպեսզի ապահովենք ռազմական անվտանգություն։ Այս մասին այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, «Ծիծեռնակաբերդում» լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Ադրբեջանի հայտարարությունները չդառնան իրականություն։ Պաշտպանության նախարարության կայքում ամեն օր հայտարարություն է արվում, թե ինչ վիճակ է սահմաններում։

Նախարարի խոսքով՝ Սյունիքում կրակոցներ կան, բայց դրանք նպատակաուղղված չեն․ «Դրա  վառ ապացույցը, որ մենք չորս ամսվա մեջ չենք ունեցել հակառակորդի կրակոցներից վիրավորներ»։

Հարցին, թե մեր բանակը պատրաստ է հնարավոր ռազմական գործողությունների, նախարարը պատասխանեց․ «Այո»։

  • Կիսվել: