կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Արցախում վիրավորում ստացած զինծառայողը Երեւանում է․ վիճակը շարունակում է մնալ ծանր

Արցախում վիրավորում ստացած զինծառայողը Երեւանում է․ վիճակը շարունակում է մնալ ծանր

Վիրավոր զինծառայող, շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը տեղափոխվել է Երեւան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Նա տեղափոխվել է Երեւան, դեռ վիրահատական միջամտություն որպես այդպիսին երկրորդը չենք արել, դրա անհրաժեշտությունը չկա, սպասում ենք, որ զարգացման դինամիկայից ելնելով արդեն բժիշկները  որոշում կայացնեն հետագա անելիքների վերաբերյալ: Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր»,-ասաց նա:

  • Կիսվել: