երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Առաջին Հանրապետության օրվան նվիրված ռազմական շքերթը մեկնարկել է. սա առաջին շքերթն է վերջին 10 տարվա ընթացքում

Առաջին Հանրապետության օրվան նվիրված ռազմական շքերթը մեկնարկել է. սա առաջին շքերթն է վերջին 10 տարվա ընթացքում

Առաջին Հանրապետության օրվան նվիրված ռազմական շքերթը մեկնարկել է. սա առաջին շքերթն է վերջին 10 տարվա ընթացքում։ Երևանում նախորդ շքերթը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 25-ամյակի առթիվ։

Շքերթի ժամանակ կցուցադրվեն Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Իրանից, Չինաստանից և մի շարք այլ երկրներից գնված զենքեր և ռազմական տեխնիկա։ Դրանց մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ, այդ թվում՝ ռուսական արտադրության ТОС-1 ծանր հրանետային համակարգերը և РЭБ «Поле-21» էլեկտրոնային պատերազմի համակարգերը։ Առաջին անգամ կցուցադրվի նաև հնդկական զենքը, այդ թվում՝ Pinaka MLRS-ը, ATAGS քարշակվող հաուբիցները, MArG ինքնագնաց հրետանային ստորաբաժանումները, Akash հակաօդային պաշտպանության համակարգերը և հակատանկային համակարգերը։

Կցուցադրվեն նաև ֆրանսիական Caesar ինքնագնաց հաուբիցները, իրանական AD-08 Majid հակաօդային պաշտպանության համակարգերը և չինական CH-4 ռազմավարական անօդաչու թռչող սարքերը։

Շքերթը վարում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը, այն ընդունում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

  • Կիսվել: