ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ամառային զորակոչը կսկսվի հունիսի 23-ին եւ կտևի մինչեւ հուլիսի 31-ը

Ամառային զորակոչը կսկսվի հունիսի 23-ին եւ կտևի մինչեւ հուլիսի 31-ը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 17-ին նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:

Ըստ այդմ, նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2025թ հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ զինծառայողների զորացրումն իրականացնել  հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:

  • Կիսվել: