շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրում երրորդ ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրում երրորդ ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ ՀՀ ՊՆ-ն այսօրվա մեջ արդեն երրորդ անգամ է հերքում։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: