երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
5-րդ զորամիավորումում անցկացվել է զորավարժության եզրափակիչ փուլը

5-րդ զորամիավորումում անցկացվել է զորավարժության եզրափակիչ փուլը

Մարտի 20-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժության եզրափակիչ փուլը. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Զորամիավորման հրամանատարական կազմի ղեկավարությամբ զորավարժությանը ներգրավված տանկային, հրետանային և մոտոհրաձգային ստորաբաժանումներն իրականացրել են պաշտպանական և հարձակողական գործողություններ՝ մարտական հրաձգությամբ։ Ներդաշնակ և հմուտ գործողություններով անձնակազմը լիարժեք կատարել է առաջադրված խնդիրները։

  • Կիսվել: