շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Վարկանշավորված գիտական ամսագրերում պատմական ռեկորդ ենք ունեցել. Փաշինյան

Վարկանշավորված գիտական ամսագրերում պատմական ռեկորդ ենք ունեցել. Փաշինյան

Նախորդ, ոչ կատարյալ ատեստավորուման արդյունքում տեղի է ունեցել աշխատավարձերի բարձրացում: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 30-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև թվեր հրապարակեց, ըստ այդմ՝ 2021 թվականի համեմատությամբ 2025 հունվարին լաբորանտների աշխատավարձը կրկնապատկվել է, ավագ լաբորանտինը 76,000-ից դարձել է 179 հազար դրամ, կրտեսր գիտաշխատողինը 85,800 դրամից դարձել է 210,000, ավագ գիտաշխատողինը 99,000-ից՝ 343,000 դրամ, առաջատար գիտաշխատողինը 114,333-ից՝ 443,800 դրամ, գլխավոր գիտաշխատողինը 138,100-ից՝ 552,900 դրամ, գիտական խմբի ղեկավարինը 129,100 դրամից՝ 410 հազար դրամ, գիտական ստորաբաժանման ղեկավարինը 141,400-ից՝ 477 հազար:

«Մենք, ըստ էության, գիտական գործունեությունը և գիտական գործունեության նշանակությունն էականորեն փոխել ենք: Նախորդ տարի մենք վարկանշավորված գիտական ամսագրերում պատմական ռեկորդ ենք ունեցել»,- ասաց նա՝ հավելով, որ պրոցեսը շարունակվելու է:

Նախորդիվ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել էր, որ գիտության ոլորտում Կառավարության նոր քաղաքականությունը տվել է իր արդյունքը: Տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի գիտնականների հրապարումները տարեցտարի ավելանում են, մասնավորապես՝ 2023-ի արդյունքներով գրանցվել են պատմականորեն ամենամեծ ծավալով գիտական հրապարակումները միջազգային հեղինակավար պարբերականներում: 2024 թվականի արդյունքները դեռ չեն ամփոփվել:

  • Կիսվել: