ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վաղ կնշվի Բուն Բարեկենդանը

Վաղ կնշվի Բուն Բարեկենդանը

Մարտի 2-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Բուն Բարեկենդանը. կազդարարվի Մեծ Պահքի մեկնարկը:

Մեծ Պահքը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին և տևում է 48 օր։ Բուն Բարեկենդանին մատուցվող Պատարագին արդեն կփակվեն խորանի վարագույրները և ամբողջ պահքի ընթացքում փակ կլինեն, հաղորդություն չի տրվի՝ բացառությամբ մի քանի տոնական օրերի:

Այս տարի Մեծ Պահքը սկսվում է մարտի 3-ից և ավարտվում ապրիլի 19-ին՝ Ճրագալույցի Սուրբ Պատարագով։

  • Կիսվել: