ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թուրքիայի և Հունաստանի ռազմական պատվիրակությունները կհանդիպեն՝ քննարկելու Էգեյան ծովում ստեղծված լարված իրավիճակը

Թուրքիայի և Հունաստանի ռազմական պատվիրակությունները կհանդիպեն՝ քննարկելու Էգեյան ծովում ստեղծված լարված իրավիճակը

Ապրիլի 28-ին Սալոնիկիում Թուրքիայի և Հունաստանի ռազմական պատվիրակությունները կհանդիպեն՝ քննարկելու Էգեյան ծովում վստահության ամրապնդման միջոցառումներ։

Բանակցությունները տեղի կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի նախաձեռնած՝ 2023 թվականից շարունակվող հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։ Կողմերը ձգտում են նվազեցնել վիճելի ծովային տարածքներում միջադեպերի և էսկալացիայի ռիսկերը։

Երկխոսությունը տեղի է ունենում Թուրքիայի կողմից Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերում Հունաստանի ծովային պլանավորման քննադատության ֆոնին։ Անկարան Աթենքի գործողությունները համարում է իր իրավունքների խախտում և մտադիր է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և ՄԱԿ-ին ներկայացնել այլընտրանքային քարտեզ։

Միաժամանակ Թուրքիան վերահաստատել է իր հանձնառությունը վեճերի խաղաղ կարգավորմանը՝ համաձայն 2023 թվականի Աթենքի հռչակագրի։

  • Կիսվել: