շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում

Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, բալետի հայ արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում։ 

Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետի՝ «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակած տեսանյութից։ 

«Հայ ազգային պարարվեստում ունեցած վաստակի, Հայաստանի մշակույթը միջազգային բեմերում ներկայացնելու և Երևանի մշակութային ժառանգության մեջ ունեցած ներդրման համար ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, բալետի հայ արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել եմ «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը։

Ի դեպ, նա եղել է նաև Կառլեն Նուրիջանյանի «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանի բնորդը»,- տեսանյութին կից գրել է Տիգրան Ավինյանը։ 

 

  • Կիսվել: