ուրբաթ, օգոստոս 21
21 / 8 / 2026
Տաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբ

Տաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբ

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (ղեկ.՝ Արման Նալբանդյան) Տաթևի Մեծ անապատում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերել է բավականին հետաքրքիր և արժեքավոր բարավոր։

Կենտրոնց հայտնում են, որ տեղում իրականացված աշխատանքների արդյունքում, քարը շրջելուց հետո, պարզվել է, որ այն արձանագիր է։ Մինչ օրս անհայտ և չհրատարակված այս վիմագիրը նոր լույս է սփռում անապատի խցերի կառուցման պատմության վրա։

​Արձանագրությունը ներկայումս գտնվում է ուսումնասիրման փուլում։ Նախնական տվյալներով՝ այն պարունակում է անձնանուն, ում հիշատակին կառուցվել է խուցը, կամ ով ապրել է այնտեղ։

​Պեղումները շարունակվում են։

  • Կիսվել: