Սիրված դերասանի արձանը, վստահ եմ, դրական հիշողություններ կպարգևի անցորդներին. Ավինյանը՝ Մանարյանի արձանի մասին
Մասնակցեցինք ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի 100-րդ հոբելյանին նվիրված արձանի բացմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Վարպետն իր կերտած դերերով մշտապես ժպիտ է պարգևել հանդիսատեսին, ուստի Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի դիմաց տեղադրված սիրված դերասանի արձանը ևս, վստահ եմ, դրական հիշողություններ կպարգևի անցորդներին՛՛,-նշել է նա։