կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերական ֆիլմերի միջազգային փառատոնում

Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերական ֆիլմերի միջազգային փառատոնում

Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերական ֆիլմերի միջազգային փառատոնում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ֆիլմի հեղինակը։

«Սա հատկապես պատիվ է, քանի որ ժյուրիի նախագահը Սերգեյ Լոզնիցան է։ Իսկապես մեծ պատիվ է, և սա մեծ պատասխանատվություն է»,-սոցցանցում գրել է Շողակաթ Վարդանյանը:

Ֆիլմը ներկայացնում է Վարդանյանների ընտանեկան մթնոլորտը, նրանց հույզերը, ապրումները, տառապանքը, սպասումները 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին, երբ նրանք կորցնում են կապը ռազմաճակատում գտնվող սիրելի որդու, սիրելի եղբոր՝ 21-ամյա Սողոմոն Վարդանյանի հետ։

Հիշեցնենք, որ ֆիլմը ներկայացված է նաև  «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդ ֆիլմերի ցանկում։

  • Կիսվել: