ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Շարունակվում է Մանուշյանական շաբաթը. ինչ միջոցառումներ են նախատեսված

Շարունակվում է Մանուշյանական շաբաթը. ինչ միջոցառումներ են նախատեսված

Շարունակվում է Մանուշյանական շաբաթը՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին:

ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ մարտի 17-ին տեղի կունենան հետևյալ միջոցառումները՝

Ժամը 14:00-16:00-Կատյա Գիրագոսյանի «Միսաք և Մելինե» վավերագրական ֆիլմի ցուցադրություն

Ժամը 15:00-18:00-«Ֆրանսիական դիմադրության հայ հերոսները» խորագրով գիտաժողով

Ժամը 19:00-Էլիզաբեթ վան Զեյլ Լանգհաութի «Կարմիր աֆիշի պարտիզանները» վավերագրական ֆիլմի ցուցադրություն և քննարկում ֆիլմի համահեղինակ Սելին Չիչեկողլուի և պատմաբան Դենի Պեշանսկու հետ։

Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։ Ֆրանսիացի բանախոսների ելույթները կունենան համաժամանակյա թարգմանություն։

Մանուշյանական շաբաթվա ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

  • Կիսվել: