երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Շաբաթ օրը առաջին դասարանցիները դպրոց չեն գնալու․ ո՞ւմ է վերաբերում այս պահանջը

Շաբաթ օրը առաջին դասարանցիները դպրոց չեն գնալու․ ո՞ւմ է վերաբերում այս պահանջը

Աշնանը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17) պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի։

Արդյունքում՝ աշակերտները հոկտեմբերի 19-30-ը կլինեն երկշաբաթյա արձակուրդում։

Փոփոխությունը չի վերաբերում առաջին դասարան հաճախող աշակերտներին, քանի որ նրանց աշնանային երկշաբաթյա արձակուրդն ի սկզբանե նախատեսված է եղել ուսումնական օրացույցով։

Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարության խոսնակը։

  • Կիսվել: