երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
«Պատում մեկ իրի». բացվել է «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությունը

«Պատում մեկ իրի». բացվել է «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությունը

Գրականության և արվեստի թանգարանի նոր ցուցասրահում սեպտեմբերի 18-ից գործում է «Պատում մեկ իրի» ժամանակավոր ցուցադրությունների շարքը, որի շրջանակում պարբերաբար կցուցադրվեն թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշներ։ Շարքի մեկնարկը տրվել է Շառլ Ազնավուրի  ծննդյան 100-ամյակին նվիրված «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությամբ։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են ցուցահանդես, շրջայց  կատարել թանգարանում և հանգամանորեն ծանոթացել ներկայացված ցուցանմուշների պատմությանը:

Նշենք, որ ցուցադրության առանցքային մաս է կազմում բացառիկ նմուշ հանդիսացող Ազնավուրի առաջին բեմական զգեստը։ Այս ցուցանմուշի կողքին  ներկայացված են նաև մեծն շանսոնյեի մանկության լուսանկարները, ներկայացումների ազդագրերը։

  • Կիսվել: