Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը լրացուցիչ ֆինանսավորում կստանան
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում որոշեց ԿԳՄՍՆ–ին 2025–ի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում, որի արդյունքում «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» և «Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ներին կիրականացվի հատկացում համաձայն փաստացի ձևավորած սեփական եկամուտների չափի:
Ըստ այդմ, «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի լրացուցիչ ֆինանսավորման չափը կազմում է 258 մլն 743 հազար դրամ, վերաբաշխման այս փուլում առաջարկվում է կատարել վերաբաշխում 200 մլն դրամի չափով, իսկ «Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ի լրացուցիչ ֆինանսավորման չափը կազմում է 60 մլն 219 հազար դրամ, վերաբաշխման այս փուլում առաջարկվում է կատարել վերաբաշխում 53 մլն 788 հազար դրամի չափով:
Նշենք, որ ֆինանսավորման նոր մոդելին անցած թատերահամերգային կազմակերպություններին հատկացնել նախորդ տարվա ընթացքում ձևավորված սեփական եկամուտների կրկնակիի չափով ֆինանսավորում