ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Netflix-ի հետ պայմանագիր ունենք․ ՀՀ-ում ֆիլմ է նկարահանվելու. Ժաննա Անդրեասյան

Netflix-ի հետ պայմանագիր ունենք․ ՀՀ-ում ֆիլմ է նկարահանվելու. Ժաննա Անդրեասյան

Արդեն ունենք կնքված հուշագրեր այնպիսի հարթակների հետ, ինչպիսին է Netflix-ը, և այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա, որպեսզի այդ պայմանավորվածություններն անցնեն գործնական հարթություն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին կառավարության նիստում հյտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծը, որը ենթադրում է, որ օտերարեկրյա ֆիլմարտադրողները ՀՀ-ում ներդրում անելու դեպքում կարող են հետ ստանալ ներդրումների 25-35 տոկոսը:

«Արդեն ասացի, որ կնքված հուշագրեր ունենք որոշ նախագծերի, որոնք պլանավորվում է նկարահանել հայաստանում: Նաեւ ունենք լուրջ հետաքրքրվածություն տարբեր երկրների կինոարտադրողների կողմից: Սա շատ սպասված նախագիծ է, հիմա այդ պայմանավորվածությունների գործնական իրացման հնարավորությունը մեկնարկում ենք»,-ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ սա կարեւոր նախագիծ է. «Շատ կարեւոր է, որ մենք այս տեղեկությունը, այս հնարավորության մասին տվյալը հասցնենք այն պոտենցիալ շահառուներին, որոնք կարող են հետաքրքրված լինել Հայաստանում նման գործունեություն ծավալելով: Մենք պետք է քաջալերենք, որ ոլորտի մեր մասնավոր կազմակերպությունները այս հնարավորությունը ձեռքներին ունենալով գործընկերներ փնտրեն»:

  • Կիսվել: