երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Նախատեսում ենք, որ համերգի գումարի վերադարձ պիտի լինի․ նախարարը՝ Սնուփ Դոգի համերգի չկայանալու մասին

Նախատեսում ենք, որ համերգի գումարի վերադարձ պիտի լինի․ նախարարը՝ Սնուփ Դոգի համերգի չկայանալու մասին

Այս պահին սպասում ենք կազմակերպության արձագանքին, եւ այդ իմաստով մեր գործողությունները պարզ են, մենք պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների վերադարձ պետք է լինի: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Սնուփ Դոգի այդպես էլ չկայացած համերգին:

«Պայմանագրով բոլոր դորւյթները կարգավորված են եւ ես կարծում եմ, որ արդեն զուտ իրավական բնույթի հարց է: Մի բան հստակ է, որ համերգը չի կայացել: Իհարկե, այնպես չէ, որ որեւէ մեկը կցանկանար այս տարբերակը: Գիտեք, որ 2023-ի սեպտեմբերի հայտնի իրադարձությունների պատճառով համերգը տեղի չունեցավ, ամեն ինչ նախապատրաստված էր, պլանավորված էր: Այդ իմաստով սա որեւէ մեկի դիտավորությունը չէ, բայց ստեղծված հանգամանքները բերել են այն իրավիճակին, որ այնուհետեւ 24-ին համերգը հնարավոր չի եղել կազմակերպել, կազմակերպության ջանքերը չեն հասել արդյունքի: Հետեւաբար, գումարները պետք է հետ վերադարձվեն: Կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք և ըստ այդմ պարզ կլինի»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ 2023թ-ի սեպտեմբերին Երևանում նախատեսված համերգը հետաձգվեց Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ հարձակումից հետո: Համերգի կազմակերպման համար որպես դրամաշնորհ նախարարությունը հատկացրել էր 6 միլիոն դոլար։

  • Կիսվել: