ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մշտական ցուցադրության վերաբացում և «Ուսուցիչը» ժամանակավոր ցուցադրություն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում

Մշտական ցուցադրության վերաբացում և «Ուսուցիչը» ժամանակավոր ցուցադրություն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա մշտական ցուցադրության վերաբացումը և «Ուսուցիչը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Խաչատուր Աբովյանի հիշատակի օրվան։

 

Վերջին ամիսների ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ թանգարանում իրականացվել են ցուցասրահի վերանորոգման, մշտական ցուցադրության հայեցակարգի վերանայման և ցուցադրության արդիականացման ու համալրման աշխատանքներ։

 

Գիտաորոնողական լայնածավալ աշխատանքների արդյունքում ցուցադրությունը հարստացվել է նոր և արժեքավոր նյութերով, որոնք տրամադրվել են Հայաստանի ազգային արխիվի, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի կողմից։

Այցելուները հնարավորություն կունենան նորովի բացահայտելու Աբովյանի կյանքի և գործունեության ուշագրավ կողմերը։

Միջոցառման ծրագրում.

  • «Ուսուցիչը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացում․ ներկայացված է Աբովյանի մանկավարժական գործունեությունը։ Ցուցադրության առանցքում է Աբովյանի կենդանության օրոք տպագրված միակ գիրքը՝ առաջին աշխարհաբար այբբենարան-դասագիրքը, որը բերված է Մատենադարանից։ Ցուցադրությունը կգործի 6 ամիս:
  • Մշտական ցուցադրության վերաբացում:
  • Աբովյանական ընթերցումներ. Քաջիկ Հարությունյան:
  • Երաժշտական կատարումներ «Մեղեդի» լարային քառյակի մասնակցությամբ։

Թանգարանի մշտական ցուցադրության վերաբացումը և «Ուսուցիչը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը տեղի կունենա ապրիլի 18-ին՝ ժամը 16:00-ին:

  • Կիսվել: