ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Միսաք Մանուշյանի կիսանդրու համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակը

Միսաք Մանուշյանի կիսանդրու համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակը

Երևանում կտեղադրվի հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի՝ քանդակագործ Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակը:

Կիսանդրու համար հայտարարված բաց մրցույթի արդյունքում ստացվել էր 10 հայտ. ժյուրին կատարեց իր ընտրությունը: Սարգիս Բաբայանի հեղինակած ստեղծագործությունը ստացավ 10 ձայն, երկրորդ տեղը 2 ձայնով զբաղեցրեց Արմենակ Վարդանյանի քանդակը: 

Կիսանդրին կտեղադրվի Միսաք Մանուշյանի անվան պուրակում: Մրցույթի ընդհանուր ֆոնդը կազմում է 3 միլիոն ՀՀ դրամ: 

  • Կիսվել: